LifeNews-ը, հղում կատարելով Հյուսիսային Կովկասի ուժային կառույցներում իր աղբյուրներին, հայտնում է, որ Մագոմեդ Խասիևի հետ ԴԱԻՇ-ի դահիճները ևս 5 ռուսի են մահապատժի ենթարկել:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) պատվիրակությունը, որը մոնիտորինգ էր անցկացնում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, հրապարակել է զեկույց կայացած հանրաքվեի մասին՝ նշելով դրա կազմակերպման ժամանակ թույլ տրված մի շարք բացթողումներ:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրթիռային նավերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում «հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման պայմաններում», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
Air France-ի ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Սան Ֆրանցիսկոյից Փարիզ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մոնրեալում ինքնաթիռում եղած պայթուցիկ սարքի մասին անանուն սպառնալիքների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ավիաընկերությանը:
Իրանն անցկացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու բանաձևերը:
Սամվել Կարապետյանը` որպես սեփականություն, կստանա Մոսկվայի հենց կենտրոնում՝ Տվերսկայա ու Մալայա Դմիտրովսկայա փողոցների միջև ընկած հատվածում կառուցվելիք համալիրի 60%-ը: 120 հազար քմ տարածքով համալիրում կբացվեն գրասենյակներ, բնակարաններ ու խանութներ, մնացած մասը կանցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերի կառավարչին:
Պեկինի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում այն բանից հետո, երբ երկուշաբթի Չինաստանի մայրաքաղաքում մառախուղի պատճառով հայտարարվեց վտանգավորության «կարմիր» աստիճան:
7 ժամանակակից հարվածային «Մի-24Պ» ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով է համալրվել Հայաստանում Հարավային օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային օկրուգի մամլո ծառայությունը:
Թուրքիայի արևելյան մասում գտնվող Բինգյոլ նահանգի Կիգի քաղաքում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Քննիչները շարունակում են աշխատել Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: Տրանսպորտի երթևեկությունը Պոկրովկա փողոցում՝ դեպի Սադովոյե կոլցո տանող ուղղությամբ, փակ է, հայտնում է TASS-ը:
Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել իրաքյան տարածքից՝ անտեսելով Բաղդադի բողոքը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ՝ կապված Կալիֆոռնիայի Սեն-Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ, ինչի հետևանքով սպանվել էր 14 մարդ:
ԴԱԻՇ-ի սպառազինությունների մեծ մասը զինյալների ձեռքն է ընկել Մոսուլում իրաքյան բանակի պահեստներից, հայտնում է ամերիկյան իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:
Թուրքիան Մոսկվային բողոք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Բոսֆորի նեղուցով անցնելիս «Կեսար Կունիկով» դեսանտային նավի տախտակամածին կանգնած ռուս զինծառայողի ուսին եղել է զենիթահրթիռային համակարգ (ПЗРК):
Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգի թեկնածուների «շորթ-լիստը», որը բաղկացած է 8 կետից:
Իռլանդական U2 ռոք խումբը երգ է գրել ի հիշատակ Փարիզում նոյեմբերի 13-ին կայացած ահաբեկչությունների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային զարգացնել հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:
ԴԱԻՇ-ի ամսական եկամուտը, որը խմբավորումն ստանում է, կազմում է շուրջ 80 մլն դոլար, դրա 43%-ը բաժին է ընկնում նավթի առևտրին, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է HIS-ի կայքում:
Ահաբեկիչները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով 1 արկ պայթել է ՌԴ-ի նախկին հյուպատոսության շենքի մերձակայքում:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հերքել է Սիրիայի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե ավիահարվածներ է հասցրել Սիրիայի բանակին պատկանող ռազմաբազային, գրում է The Wall Street Journal-ը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ պրապորշչիկ Ջեյհուն Ահմեդովի կողմից զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով սպանվել է զինծառայող Գուլիև Ադիլ Աղաբաբա օղլուն:
Ահաբեկչական սպառնալիքի պատճառով Condor ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի հասել Եգիպտոսի Հուրգադա զբոսաշրջային քաղաք, հայտնում է Reut
Եգիպտոսում ապրողների թիվը հասել է 90 միլիոն մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի Մոբիլիցացիայի ու վիճակագրության կենտրոնական գործակալությանը:
Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») երգը:
ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կհաջողվի:
Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է Անկարա կանչել ռուս դեսպանին, որպեսզի իր բողոքը հայտնի Բոսֆորի նեղուցում ռուսական ռազմանավի «սադրիչ» նավարկման կապակցությամբ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով թուրքական պաշտոնատար անձանց:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս Իրաք չեն ուղարկի իրենց զինծառայողներին, քանի որ Բաղդադն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ:
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կարող է կորցնել 9 մլրդ դոլար, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը տեղի հեռուստատեսության եթերում:
Համաձայն էքզիթ-փոլի արդյունքների՝ Ֆրանսիայի շրջանային ընտրություններում 13 շրջաններից 6-ում առաջատարն է աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լե Պենը:
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։