Ի՞նչ կարող է պատմել մարդու մասին նրա սառնարանը
Մարդու սովորությունների, կենսակերպի և նույնիսկ առողջական որոշ առանձնահատկությունների մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել ընդամենը նրա սառնարանին նայելով։ РИАМО-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հոգեբան Էլվիրա Ժդանովան։
Մասնագետի խոսքով՝ սառնարանի վիճակը հաճախ արտացոլում է մարդու առօրյա սովորությունները։ Օրինակ՝ կարելի է հասկանալ, թե որքան է նա հետևում իր սննդակարգին, որքան կազմակերպված և մաքրասեր է։
Ժդանովան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սառնարանի ներսում գտնվող տարաներին և սպասքին, ինչպես նաև դրանց մաքրությանը։ Նրա կարծիքով՝ այդ մանրուքները կարող են որոշակի պատկերացում տալ տանտիրոջ կենցաղային սովորությունների մասին։
Հոգեբանը նշել է նաև, որ սառնարանի պարունակությունը երբեմն կարող է հուշել մարդու առողջական վիճակի մասին։ Օրինակ՝ եթե այնտեղ կան լակտոզազուրկ մթերքներ, հնարավոր է՝ դրանք օգտագործվում են բժշկական ցուցումների համաձայն։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տնական պատրաստված ուտեստների առկայությանը։
Նրա խոսքով՝ դա կարող է վկայել, որ մարդը սիրում է կամ կարողանում է պատրաստել սնունդ տանը։
Միևնույն ժամանակ հոգեբանները հիշեցնում են, որ միայն սառնարանի պարունակությամբ մարդու մասին ամբողջական եզրակացություններ անել հնարավոր չէ։ Այն կարող է միայն որոշակի պատկերացում տալ նրա սովորությունների և կենսակերպի մասին, բայց ոչ ամբողջությամբ բնութագրել անձին։

