Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն ավելի քան 1 մլրդ եվրոյով կտուգանի Google-ին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է այս շաբաթվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով տուգանել Google կորպորացիային՝ ընկերության համանուն որոնողական ծառայության աշխատանքի գործով, ինչի մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ։

«Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչն ընթացիկ շաբաթից ոչ ուշ Alphabet Inc. Google ստորաբաժանան վրա ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով տուգանք կդնի եւ կպահանջի փոփոխություններ ընկերության աշխատանքի պրակտիկայում»,- հայտնել են աղբյուրները:

ԵՀ-ն մոտավորապես յոթ տարվա ընթացքում հետաքննություն է կատարում Google-ի նկատմամբ՝ ընկերության կողմից հակամենաշնորհային կանոնների խախտման համար, նշել 1 հրատարակությունը: 2015 – 2016 թվականներին ԵՀ-ն Google-ի դեմ հարուցել է մի քանի հայցեր: Մասնավորապես, 2015 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովն ընկերությանը մեղադրել 1, որ նա առաջնահերթությունը տալիս է սեփական որոնողական առցանց-ծառայություններին եւ ոտնահարում է մրցակիցների եւ սպառողների իրավունքները:

2016 թվականի ապրիլին ԵՀ-ն մեղադրանքներ է առաջադրել առ այն, որ ընկերությունն Android գործառական համակարգով սմարթֆոններ արտադրողներից ապօրինաբար պահանջում 1 տեղակայել սեփական հավելվածները (Chrome բրաուզերը ե Google Search), ինչպես նաեւ օգտագործում 1 ֆինանսական խթաններ, որպեսզի արտադրողները բացառապես Google Search տեղակայեն իրենց սարքերի վրա, հաղորդել 1 ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս