Բաժիններ՝

Բահրեյնի ԱԳՆ-ն Կատարին սպառնացել է տարածաշրջանի երկրների «միջամտությամբ»

Բահրեյնի արտաքին գործերի նախարար Հալեդ բեն Ահմեդ ալ Խալիֆան Կատարին սպառնացել է «արտակարգ տարածաշրջանային միջամտությամբ», եթե Դոհան չցանկանա կատարել տարածաշրջանի երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Կատարը պետք է կամ պաշտպանի տարածաշրջանում գործող համակարգը եւ պաշտպանության շուրջ տարածաշրջանի երկրների եւ համաշխարհային խոշոր գործընկերների հետ երկկողմ ընդհանուր պայմանավորվությունները, կամ նրան սպասում է արտակարգ տարածաշրջանային միջամտություն»,- գրել է ալ Խալիֆան Twitter-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ Կատարը գնացել է իրադրության ռազմական սրման՝ հարեւան երկրների հետ դիվանագիտական հակամարտության սկսվելուց հետո երկիր հրավիրելով օտարերկրյա զինվորականների:

«Կատարի հետ հակամարտության հիմքը քաղաքականության եւ անվտանգության հարթությունում է, դրանում ռազմական բաղադրիչ, օտարերկրյա բանակների եւ զրահատեխնիկայի առկայություն չի եղել. դա ռազմական սրում է, որի համար պատասխանատվություն է կրում Կատարը»,-գրել է նա սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930