Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին ընդառաջ գերմանական կողմը հայտնել է, որ չի ցանկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մի քանիսի մուտքը երկիր:
Telegram մեսենջերն օգտագործվել է ահաբեկչական այն գործողության կատարողի եւ ղեկավարողի կողմից, որն ապրիլի 3-ին իրականացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում:
Հարավային Կորեայի նախորդ վարչակազմը՝ նախագահ Պակ Կըն Հեի գլխավորությամբ պլանավորել էր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի վերացումը, այդ թվում՝ դժբախտ պատահարի նմանակման միջոցով:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կամ ծառայողների Էլեկտրոնային փոստի մինչեւ 90 օգտահաշիվներ են «կոտրանքի» ենթարկվել խորհրդարանի վրա հունիսի 23-ին կատարված կիբեռհարձակման ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիին հայտարարել է, որ Իրանն անընդունելի է համարում Կատարի շրջափակումն արաբական մի շարք երկրների կողմից եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել նրան։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաստատել է վեց ուղևորների զոհվելը երկրի Անտիոքիայի նահանգում զբոսանավի խորտակվելու հետևանքով: Նրա հայտարարությունը հունիսի 26-ին հրապարակել է Excelsior թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Փայիփ Էրդողանն ուշագնաց է եղել Ռամազան սրբազան ամսվա ավարտին նվիրված աղոթքի ժամանակ։
Լոնդոնի London Marriott Hotel County Hall հյուրանոցն աշխարհում առաջին անգամ աշխատանքի է վերցրել հաստիքային եղանակագետի:
Ռուսաստանի բարձրաստիճան այրերը շարունակում են պնդել, որ Դաեշ-ի ղեկավար Ալ Բաղդադին վերացվել է ռուսական ռազմական ուժերի հրթիռակոծման ժամանակ: Դրա մասին են վստահեցնում նաև Ռուսաստանի օրենսդիրները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չի երևացել որևէ պետության կողմից: Տարածաշրջանում նոր իրավիճակ չստեղծելու, վերապահության եւ ընթացակարգը չքաջալերող հայտարարություններ են ընդհանրապես գերտերությունների կողմից:
Հարցին՝ արդյոք Մոսկվան կարո՞ղ է ընդդիմանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման այս ընթացքին, Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Մոսկվայի արձագանքին որ նայենք, պետք է անկախությունից էլ հրաժարվենք։ Մոսկվային, բնականաբար, դուր չի գալիս նախկին ԽՍՀՄ տարածքի երկրի անկախ քայլերը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը` Իվանկա Թրամփին, դատարան են կանչել կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեղադրանքով:
Թուրքիան մոտ է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականը:
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել՝ նրան սպանելու անհաջող կատակի համար:
«Մենք մեր կարծիքն արտահայտել ենք, և չեմ կարծում, որ մեր կարծիքը փոխվել է, մասնավորապես՝ իմ կարծիքը չի փոխվել։ Բնականաբար, մենք չենք կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը կարող է այդ զենքերն օգտագործել ինքնապաշտպանության, և ոչ թե՝ հարձակման համար»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմիններում կապված է եղել ոչ լեգալ հետախուզությունների հետ:
Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության կին ներկայացուցիչները խորհրդակցություն են հրավիրել, որտեղ քննարկվել են քաղբանտարկյալների իրավունքներին և շահերին վերաբերող հարցեր՝ որոշում կայացնելով պայքարելու դրանց պաշտպանության օգտին:
Թուրքիայի Աքյազի քաղաքի ջրաշխարհում 5 մարդ, որոնցից 3-ը դեռահասներ, դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը մոսկվացիներին նախազգուշացրել է հունիսի 25-ին սպասվող եղանակային վտանգի «դեղին» աստիճանի մասին:
«Ժամանակն է փոխել այդ ապրելակերպը։ Հայաստանը պետք է ապրի իր պետական շահերի առաջմղմամբ և ոչ թե՝ ուրիշների ամեն ասած արտահայտությունը փորձի բերել այստեղ և վախեր տարածել։ Եթե Լավրովն ասելիք ունի, թող նորմալ իր գաղափարով ասի»։
Հալեպում շուկայի ուղղությամբ արձակված կրակաhերթի հետևանքով 20 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել:
Ամերիկացի վազորդուհի Ալիսիա Մոնտանոն ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ չի հաղթել մրցավազքում, սակայն հայտնվել է բոլոր լրատվամիջոցների գլխագրերում:
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին:
Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է:
Տեսանյութը մեկնաբանել է նաեւ ինքը՝ Գոցիրիձեն՝ ասելով․ «Աշխարհում հայտնի Reddit-ում մեծ քննարկում է բարձրացել՝ սելֆի եմ նկարում, թե պանորամա: Իրականում ես ավելի քան մեկ միլիոն դիտում ու մեկնաբանություններ ունեմ՝ մեկը մյուսից դրական, իսկ օտարերկրացի կանայք ինձ հանգիստ չեն տալիս ծանոթանալու ցանկությամբ»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:
Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:
Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները: