Ի՞նչ է շահել Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը հարցադրում արեց, թե ի՞նչ է շահել Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ այն ճգնաժամը, որ եղել է, և 2015թ-ին ԵԱՏՄ-ում անկումը խառնում է պատկերը: Նա վստահություն հայտնեց, որ եթե շոկային վիճակներ չլինեին, իրենց նախնական հաշվարկները իրականություն կդառնային: Նա նշեց, որ հիմնական առավելությունն ունենում ենք ոչ առևտրային սահմանափակումների վերացումից. «ԵՄ արտահանում ենք հիմնականում հումքային ապրանքներ` պղինձ: ԵԱՏՄ արտահանումը, հատկապես Ռուսաստան, ունենք հիմնականում 92% պատրաստի արտադրանք է: ԵԱՏՄ մտնելու դեպքում տնտեսական էֆեկտը 2.2% է»:

Վ.Արամյանի խոսքով`գազի 30% թանկացումը չի կիրառվել ՀՀ վրա, իսկ դա 140 մլն դոլար է: Արտահանման խոչընդոտների վերացումից, ըստ նրա, 0.4-0.5 տոկոսային կետ հավելում ենք ունեցել: Նախարարը նշեց, որ մաքսային մուտքերը 2014 թ-ին կազմել են 48 մլրդ, 2015թ-ին` 18-19 մլրդ-ով ավելի: Նրա խոսքով` մաքսատուրքի տոկոսը չի աճել մեզ մոտ, որովհետև ԵԱՏՄ-ի հետ բանակցել ենք 752 տեսակի ապրանքների մաքսատուրքը չբարձրացնելու մասին: 2015 թ. ճգնաժամից հետո 2016թ-ին մոտ 50%-ով ավելացել է Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ:

Վ.Արամյանը նշեց, որ 2015-ին մաքսատուրքերն ավելացել են 18 մլրդով, բայց 2016թ-ին 12 մլրդով նվազել են և հավաքագրվել է 55 մլրդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս