Բաժիններ՝

Տրայան Բեսեսկուն գլխավորել է մոլդովական կուսակցությունը, որը պահանջում է միավորվել Ռումինիայի հետ

Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն ընտրվել է Մոլդովայի «Ազգային միասնության կուսակցության» պատվավոր նախագահ, որը երկու երկրների միավորման հասնելու նպատակով հիմնել է Մոլդովայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Անատոլի Շալարուն: Ինչպես ասված է կազմակերպության՝ հունիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ, այդ որոշումը կայացվել է հունիսի 25-ին կայացած համագումարում: Համագումարի աշխատանքին մասնակցել է Ռումինիայի խորհրդարանի 10 սենատորներից եւ պատգամաորներից բաղկացած պատվիրակությունը, որը գլխավորել է Բեսեսկուն:

«Մեր կուսակցությունը մտադիր է միավորել ունիոնիստների (Մոլդովայում այսպես են կոչում Ռումինիայի հետ միավորման կողմնակիցներին) բոլոր կուսակցություններն ու շարժումները: Մենք նաեւ հանդես ենք գալիս ՆԱՏՕ-ին Մոլդովայի ինտեգրացման օգտին»,- լրագրողներին ասել է Շալարուն: Նրա խոսքով՝ Բեսեսկուն կուսակցության առաջնորդը կդառնա, երբ նրան վերադաձնեն Մոլդովայի քաղաքացիությունը, որից նա զրկվել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրամանագրի համաձայն:

«Բեսեսկուն բազմիցս հանդեէԷ եկել Ռումինիայի կողմից անեքսիայի միջոցով Մոլդովայի պետականության վերացման օգտին: Դեռեւս գտնվելով նախագահի պաշտոնում, նա հրաժարվում էր ճանաչել Մոլդովայի պետականությունը եւ մոլդովացի ժողովրդի գոյությունը»,- պարզաբանել է իր որոշումը Մոլդովայի ղեկավարը՝ ճշտելով, որ այդ ամենը հակասում է երկրի Սահմանադրության դրույթներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս