Մակրոնը հաստատեց Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը
Ֆրանսիան հավատարիմ է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:
«Ես նախագահ Պորոշենկոյին հավաստեցի Մինսկի գործընթացին աջակցելու իմ ցանկությունը»,-ասել է Մակրոնը՝ հույս հայտնելով, որ «նորմանդական ձեւաչափով» (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ եւ Ուկրաինա) նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:
Ընդսմին Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում «ուկրաինայի ինքնիշխանությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
«Մենք, ինչպես եւ ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,- հայտարարել է Մակրոնը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: