Բաժիններ՝

Բրիտանացի պահպանողականները DUP-ի հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հյուսիսային Իռլանդիայի DUP դեմոկրատական յունիոնիստական կուսակցության ղեկավարությունն ի դեմս կուսակցության առաջնորդ Առլեն Ֆոսթերի բրիտանացի պահպանողականների հետ կնքել է Պահպանողական կուսակցության աջակցության համաձայնագիր։

Ֆոսթերը հունիսի 26-ին վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրել է վարչապետի կուսակցության աջակցության փաստաթուղթ, արարողության ուղիղ հեռարձակումն իրականացրել է Sky News-ը:

«Մենք որոշեցինք աջակցել պահպանողականների կառավարությանը, այսօր մենք համաձայնության հասանք խորհրդարանում կառավարության աջակցման շուրջը»,- լրագրողներին հայտարարել է Ֆոսթերն՝ ամփոփելով ստորագրման արդյունքները: Նրա խոսքով՝ կուսակցության գծով իր գործընկերները պարտավորվում են աջակցել պահպանողականներին այդ թվում «Brexit-ի եւ բյուջետային քաղաքականության հարցերում»:

Ըստ որում կուսակցության պատգամավորները բոլոր խոշոր հարցերի վերաբերյալ կքվեարկեն այնպես, ինչպես եւ Մեյի պահպանողականները: Համատեղ գործողությունների համակարգման համար ըստ համաձայնագրի տեքստի, որն ստացվել է ՌԻԱ Նովոստիում, կստեղծվի հատուկ համակարգող կոմիտե:

Dup-ը թորիներին կաջակցի ոչ առանց հատուցման. պահպանողականները խոստացել են փոխարենը երկու տարվա ընթացքում լրացուցիչ մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգ տրամադրել Հյուսիսային Իռլանդիայի բյուջեին, փողը կհատկացվի տարածաշրջանի ենթակառուցվածքին, դպրոցներին եւ հիվանդանոցներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս