Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ Հռոմը չի կարող միայնակ հաղթահարել փախստականների ճգնաժամը: Այս մասին հայտնում է «Politico»-ն:
Իրանի սահմանադրության համաձայն՝ Մեջլիսի կողմից ընդունված բոլոր որոշումները պետք է հանձնվեն Սահմանադրության պահապան խորհրդի քննարկմանը։ Պահապան խորհուրդը պարտավոր է փաստաթուղթը ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում քննության առնել այն և որոշել դրա համապատասխանությունը իսլամի նորմերին և Սահմանադրությանը։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է, որ իշխանությունները Страна.ua առցանց պարբերականի կողմից համացանցում տարածած ձայնագրությունն ուղարկեն միջազգային փորձաքննական բյուրո, հակառակ դեպքում իրենք դա կանեն:
«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
«Երիտասարդ տղա է զոհվել, բոլորս էլ ցավում ենք․ սա անդառնալի կորուստ է»,- ասաց Բաբայանը՝ նկատելով, որ հակառակորդի քայլերի մեջ որևէ տրամաբանություն չկա։
«Խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Գործընթացներ են ընթանում: Արցախի անվտանգության հետ կապված բոլոր գործընթացներին մենք ուշադիր հետևում ենք»,- նկատեց Բալայանը:
Աստանայում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առանձնազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը սկսել է ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքով: «Կարեն Վիլհելմի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր աշխատանքում»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Չինաստանի կառավարությունն օգոստոսի 15-ից արգելք է դնում ԿԺԴՀ-ից ծովամթերքի, ածխի, ինչպես նաեւ երկաթի, կապարի եւ մի շարք այլ մետաղների ներմուծման վրա:
Թուրքիայում կրկին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել:
Անկարայում օգոստոսի 14-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչների դեմ ուղղված միաժամանակյա հետախուզական գործողություններ են իրականացվել:
2018 թվականին Եվրասիական տնտեսական միությունում ՌԴ-ի նախագահության գերակայությունները կդառնան ներդրումային կլիման, աջակցությունը արտահանմանը եւ միջազգային փոխգործակցությունը:
ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, որը գտնվում է Հարավային Կորեայում, հանդիպում է ունեցել այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի, ինչպես նաեւ հրամանատարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ:
Նեպալում վերջին երեք օրվա ընթացքում շարունակվող ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացածների թիվն աճել է մինչև 70 մարդ:
Չինաստանի Հունան կենտրոնական նահանգում տեղացած հորդառատ անձրեւները տեղի իշխանություններին հարկադրել են տարհանել ավելի քան 48 հազար մարդու:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը հանդես են եկել Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։
Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը որոշ պարզաբանումներ է կատարել իր պաշտպանյալի՝ Իսրայել արտահանձնման հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս»-ը:
Մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման քառյակի խաղաղության հատուկ դեսպանորդի պաշտոնում նախկին վարչապետ Թոնի Բլերի աշխատանքը գաղտնի ֆինանսավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից, որը նրան վարձել էր նաեւ որպես խորհրդատու:
ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով:
Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը օգոստոսի 13-ի երեկոյան սպանել է թուրք ոստիկանին:
Արեւմտյան Աֆրիկայի Բուրկինա Ֆասո պետության մայրաքաղաք Ուագադուգուում առնվազն 18 մարդ է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մոտ զինյալների կողմից ռեստորանի գնդակոծման հետեւանքով:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է, թե օգոստոսի 14-ը՝ 1992 թվականին Աբխազիայում պատերազմի սկսվելու օրը, ընդմիշտ ամենաողբերգական էջը կմնա հանրապետության նորագույն պատմության մեջ։
Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի անմիջական սպառնալիք չկա, չնայած լարվածության աճին, հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն, տեղեկացնում է BBC-ին:
Վրաստանի Ամբրոլաուրի մունցիպալիտետի երեք գյուղեր լեռնային զանգվածի գահավիժման հետեւանքով կտրվել են արտաքին աշխարհից:
ԱՄՆ-ը կարող է երկրի տարածքում աշխատող կրտսեր եւ միջին օղակի ռուս դիվանագետների տեղաշարժման շառավիղը 25 մղոնից (40 կիլոմետր) սահմանափակել մինչեւ 10-15 մղոն:
Տրիպոլիի հյուրանոցից առեւանգվել է Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանը:
«Հանգուցային երկրներում» ԿԺԴՀ-ի դեսպանները կանչվել են Փենյան՝ Կորեական թերակղզու շուրջը իրադրության սրման ֆոնին արտաքին քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու համար:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք օգոստոսի 14-ին Եվրասիական միջակառավարկան խորհրդի նիստ են անցակցնելու Աստանայում։
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում օգոստոսի 13-ին տեղի են ունեցել հակաֆաշիստական կազմակերպությունների ակցիաներ ի նշան համերաշխության Վիրջինիայի Շառլոտսվիլ քաղաքի գաղափարական կողմնակիցների հետ, որտեղ օգոստոսի 12-ին տեղ են ունեցել ընդհարումներ աջ ծայրահեղականների հետ։