Բաժիններ՝

ԱՄՆ-ում «Ատելության դեմ» ակցիաներ են անցկացվել հաջակցություն Շառլոտսվիլի

ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում օգոստոսի 13-ին տեղի են ունեցել հակաֆաշիստական կազմակերպությունների ակցիաներ ի նշան համերաշխության Վիրջինիայի Շառլոտսվիլ քաղաքի գաղափարական կողմնակիցների հետ, որտեղ օգոստոսի 12-ին տեղ են ունեցել ընդհարումներ աջ ծայրահեղականների հետ։

Օգոստոսի 12-ին քաղաքի կենտրոնում ավտոմոբիլը մխրճվել է աջ ծայրահեղականների ակցիայի հակառակորդների խմբի մեջ: Դրա հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս 19-ը հոսպիտալացվել են: Վիրջինիայի նահանգի ոստիկանությունը սպանության մեջ մեղադրանք է ներկայացրել Օհայոյի 20-ամյա բնակիչ Ջեյմս Ալեքս Ֆիլդս Կրտսերին:

Համերախության ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Սիեթլը (Վաշինգտոնի նահանգ), Ատլանտան (Ջորջիա), Դենվերը (Կոլորադո): Դրանց մասնակիցները հանդես են եկել աջ արմատական խմբերի ակցիաների դատապարտմամբ եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են դատապարտել նրանց գործունեությունը: Մասնավորապես, Նյու Յորքում բողոքավորները մի քանի խմբերով երթով մոտեցել են Trump Tower-ին, որտեղ անցկացրել են պիկետ՝ նախագահին ուղղված պահանջներով:

Սիեթլում ակցիայի մասնակիցների հրապարակած տեսագրություններում լսվում է, թե նրանք ինչպես են վանկարկում «Մենք Շառլոտսվիլի հետ ենք»: Ակցիան չի անցել առանց ոստիկանության հետ առճատման, որը հարկադրված էր կիրառելու արցունքաբեր գազ, մահակներ եւ լուսա-աղմկահան նռնակներ: Այն մասին, թե քանի մարդ է տուժել ընդհարումների ժամանակ, չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս