Բաժիններ՝

Առնվազն 18 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյում սրճարանի վրա զինյալների հարձակման հետևանքով

Արեւմտյան Աֆրիկայի Բուրկինա Ֆասո պետության մայրաքաղաք Ուագադուգուում առնվազն 18 մարդ է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մոտ զինյալների կողմից ռեստորանի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:

Զոհերի թիվն, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, ճշտել էերկրի կապի նախարար Ռեմի Դանչժինուն, ավելի վաղ նա նշել էր 17 զոհվածների եւ ութ վիրավորների մասին: Նա նաեւ հայտնել է որ բոլոր զոհվածները եւ տուժածները տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, զոհվածների թվում եղել է Թուրքիայի քաղաքացի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում հավաստել են այս տեղեկատվությունը:

Անվտանգության ծառայությունների վկայությամբ՝ հարձակվողների ստույգ թիվը դեռեւս պարզված չէ, նրանցից երեքը ռեստորանի մոտ են եկել մոտոցիկլետներով եւ կրակ բացել այցելուների վրա, որոնք գտնվում էին հաստատության առջեւի հրապարակում: Դանչժինուն հայտնել է, որ ահաբեկիչների հետ փոխհրաձգության ընթացքում անվտանգության ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ոչնչացնել հարձակվողներից երեքին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, զինված մարդիկ օգոստոսի 13-ի երեկոյան գրավել են ««Ազիզ Ստամբուլ» թուրքական ռեստորանը, ականատեսները վկայել են քաղաքի այդ շրջանում փոխհրաձգության մասին, որտեղ գտնվում է ռեստորանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031