
«Փախստականների ճգնաժամի հարցում մենք Եվրոպայի կողմից լքված ենք եղել». Իտալիայի ԱԳ նախարար

Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ Հռոմը չի կարող միայնակ հաղթահարել փախստականների ճգնաժամը: Այս մասին հայտնում է «Politico»-ն:
Bild-ին տված հարցազրույցում այն հարցին, թե փախստականների ճգնաժամում Իտալիան արդյոք իրեն լքվա՞ծ է զգացել, Ալֆանոն պատասխանել է. «Հստակորեն, այո: Իտալիան այդ գործում իր ներդրումն է կատարում, սակայն մենք չենք կարող միայնակ հաղթահարել այս ծանր բեռը»,- նշել է նախարարը: