Վրաստանի արևմուտքում երեք գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից
Վրաստանի Ամբրոլաուրի մունցիպալիտետի երեք գյուղեր լեռնային զանգվածի գահավիժման հետեւանքով կտրվել են արտաքին աշխարհից: Լուխուր գետի կիրճում դեպի Լիխեթ, Աբար եւ Ուրավ գյուղեր տանող ճանապարհի վրա լեռնային զանգված է իջել եւ փակել երթեւեկելի մասը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Գյուղերում բնակվում է շուրջ 900 ընտանիք: Տեղական իշխանությունները հայտարարում են, որ մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են:
Ինչպես հայտնել է Ամրոլաուրի մունիցիպալիտետի վարչության ղեկավար Մալխազ Լոմթաձեն, առայժմ հայտնի չէ, թե երբ կհաջողվի վերականգնել ճանապարհը: