Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահն անթույլատրելի է համարել նոր պատերազմը Կորեական թերակղզում

ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

«Այլեւս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,-նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը:

Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս