Մենք գաղտնի պլանը ունենք Փաշինյանին հեռացնելու, չեմ բացահայտելու. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և որոշ ընդդիմադիր ուժեր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլան ունեն։ Դատական նիստից առաջ այդ մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպել ենք։ Մենք մեր գաղտնի պլանն ունենք, չեմ բացելու այն։ Դա Փաշինյանին հեռացնելու պլանն է»,- ասաց Կարապետյանը։

Նա վստահեցրեց` ըստ իրենց պլանի` շատ հեշտ հեռացնելու են ՀՀ գործող իշխանությանը։
Հարցին` միասնական ընդդիմության առաջնորդն ի՞նքն է լինելու, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը պատասխանեց` Քոչարյանը «Հայաստանի» դաշինքի առաջնորդն է, ինքը` «Ուժեղ Հայաստանի»։

Նա ընդգծեց` իրենք միմյանց հետ կիսելու ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատներ վերցնել–չվերցնելուն, ապա Կարապետյանը նշեց` եթե նման որոշում կայացնեն, անպայման կհայտարարեն։

«Դեռևս որոշում չկա, պետք է իրավիճակը գնահատենք։ Մենք կգնանք այն ճանապարհով, որով ամենաարագը հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին։ Չենք նայելու այսօր դաշտ գցած որևէ մեկի նարատիվներին, մենք ի վիճակի ենք կայացնել մեր որոշումները։ Այսօր «մինչև վերջ գնալու ենք» ասելով նկատի ունենք, որ պետք է հեռացնենք Փաշինյանին»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` հիմա օրենքով են շարժվում, դիմել են Սահմանադրական դատարան, սպասում են բարձրագույն դատարանի որոշմանը, այլ հարցեր դեռ չեն ցանկանում քննարկել: Խոսքը փողոցային պայքարի մասին է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930