Տրիպոլիում առևանգել են Լիբիայի նախկին վարչապետին
                                    Տրիպոլիի հյուրանոցից առեւանգվել է Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանը: Այդ մասին հայտնել է«Ալ Արաբիա» հեռուստալիքը՝ հղում անելով աղբյուրների:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինված խումբը նախկին վարչապետին առեւանգել է հյուրանոցից եւ տարել անհայտ ուղղությամբ:
Ինչպես գրում է Libya Herald լիբիական թերթը, այդ խումբը բաղկացած էր կառավարամետ Տրիպոլիի հեղափոխական բրիգադի անդամներից եւ, ըստ չհաստատված տեղեկությունների, գործում էր գլխավոր դատախազի կողմից տրված օրդերով:
Նշվում է, որ 2013 թվականին Ալի Զեյդանն առեւանգվել էր՝ լինելով վարչապետի վպաշտոնում: Նրան ազատ էին արձակել նույն օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    