Բաժիններ՝

Չինաստանն արգելք է դնում ԿԺԴՀ-ից ածխի, երկաթի, կապարի և ծովամթերքի ներմուծման վրա

Չինաստանի կառավարությունն օգոստոսի 15-ից արգելք է դնում ԿԺԴՀ-ից ծովամթերքի, ածխի, ինչպես նաեւ երկաթի, կապարի եւ մի շարք այլ մետաղների ներմուծման վրա: Այդ մասին ասված է Չինաստանի առեւտրի նախարարության՝ օգոստոսի 14-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 5-ին խստացրել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ այդ երկրի կողմից հրթիռային փորձարկումների անցկացման համար: Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ԿԺԴՀ-ից հանքանյութերի եւ արտադրանքի առանձին տեսակների, այդ թվում՝ քարածխի, երկաթի, կապարի եւ ծովամթերքի արտահանման արգելք:

Այն երկրները, որոնք ԿԺԴՀ-ի հետ արդեն կնքել են նմանօրինակ պարտավորագրեր, պարտավոր են փաստաթղթի ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում ավարտել գնված օգտակար հանածոների ու ապրանքների ներկրումը:

Բանաձեւում նաեւ արգելք է սահմանված ԿԺԴՀ-ի հետ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ արդեն գոյություն ունեցող համատեղ ձեռնարկություններում հավելյալ ներդրումների վրա: Բացի այդ, այն երկրներին, որոնցում աշխատում են հյուսիսկորեացի բանվորներ, արգելված է ավելացնել նրանց թիվը:

Փաստաթուղթը նաեւ պարտավորեցնում է պետություններին՝ իրենց նավահանգիստներ չթողնել այն նավերին, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ կոմիտեի կողմից մերկացվել են պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ: Բացառություն կդառնան միայն «խիստ անհրաժեշտության դեպքերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս