Բաժիններ՝

Նազարբաևն ընդունել է ԵԱՏՄ-ի պետությունների կառավարությունների ղեկավարներին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք օգոստոսի 14-ին Եվրասիական միջակառավարկան խորհրդի նիստ են անցակցնելու Աստանայում։

Նիստի սկսվելուց առաջ Նազարբաեւը ողջունել է կառավարությունների ղեկավարներին եւ նրանց հրավիրել այցելել «ԷՔՍՊՕ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդես:

Նախագահը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում շատ են տնտեսական հարցերը եւ արգասաբեր աշխատանք է մաղթել մասնակիցներին:

Սպասվում է, որ նիստին կմասնակցեն Ղազախստանի նախարարների կաբինետի ղեկավար Բակըտժան Սագինտաեւը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հիմնական ուշադրությունը դարձվելու է Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրացման հանգուցային ուղղությունների հարցերին, Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի եւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագրի նախագծերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031