
«Հանգուցային երկրներում» ԿԺԴՀ-ի դեսպանները կանչվել են Փենյան՝ հատուկ խորհրդակցության. Yonhap

«Հանգուցային երկրներում» ԿԺԴՀ-ի դեսպանները կանչվել են Փենյան՝ Կորեական թերակղզու շուրջը իրադրության սրման ֆոնին արտաքին քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը։
«ԿԺԴՀ-ում անցկացվում է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպում: Վերջին անգամ 43 հյուսիսկորեացի դիվանագետներ հավաքվել են 2015 թվականի հուլիսին: Ներկայիս հանդիպումը հիշեցնում է այն»,- մեջբերում է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության կառավարության աղբյուրի խոսից: Նրա տվյալներով՝ մայրաքաղաք են կանչվել, մասնավորապես, ՌԴ-ում եւ Չինաստանում ԿԺԴՀ-ի դեսպանները, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: