Վիլսոնի անվան միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության նպատակով

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նատաշա Ջակոմեին և կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղեղային կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության , ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման օրակարգի վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել համատեղ փորձագիտական քննարկումներ, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության առավել խորացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930