ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որում ներառված են նաև գերմանացի խորհրդարանականները, երկարատև բանակցություններից հետո սեպտեմբերի 8-ին այցելելու է Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա:
Իսրայելի զինված ուժերը պատմել են Գազայի հատվածի հետ սահմանին լրացուցիչ արգելապարսպի կառուցման նոր նախագծի մասին:
Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց, որ այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ ինքը չի տեսնում:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ադանայում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման դեպքին:
Իրաքի Քիրկուկ հյուսիսային նահանգի նահանգապետ Նաջմադին Քարիմը չի բացառել քրդական մի քանի պետությունների ստեղծման հնարավորությունը՝ ինչպես որ գոյություն ունեն 20-ից ավելի արաբական երկրներ:
Ֆրանսիայի հարավում շուրջ 500 հա տարածությամբ հրդեհի պատճառով առնվազն 400 մարդ տարհանվել է:
Ադանայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ՝ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Երկհարկանի ավտոբուսը, որում շուրջ տասն ուղեւոր է եղել, խանութի մեջ է մխրճվել Լոնդոնի հարավարեւմտյան մասում:
Չինացի մասնագետներն աշխարհում առաջինն են կարողացել «Մո Ցզի» արբանյակից Երկիր քվանտային ծածկագրման միջոցով տվյալների հաջող եւ անվտանգ հաղորդում իրականացնել:
Սիրիական բանակը Հոմս նահանգի արևելքում հետ է մղել «Իսլամական պետության» գրոհայինների ուժգին հարձակումը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է ալբանների հետ փոխզիջումային լուծում փնտրել Կոսովոյի խնդրում, իսկ սեպտեմբերին նա մտադիր է երկրում լայն քննարկում նախաձեռնել այդ հարցի շուրջ:
Թուրքիայի կառավարությունը վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով Սիրիայում առկա իրավիճակը, որոշում է կայացրել փակել թուրք-սիրիական սահմանային Ջիլվեգյոզու անցակետը:
«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- հավելել է Դավիթ Բաբայանը:
Ստամբուլում գյուլենականների դեմ ուղված հետախուզական գործողությունների շրջանակներում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
«Ֆրանկլին» փոթորիկը հասել է Մեքսիկայի ափերին եւ արդեն սողանքներ է առաջացրել երկրի արեւելքում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10-ի գիշերվանից խախտված է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեք-չորս ժամ ուշացումով։
Հավանայում ԱՄՆ-ի դեսպանության մի քանի աշխատակիցներ ակուստիկ ինչ-որ սարքերի ներգործության են ենթարկվել, ինչը նրանց մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացրել:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առանց զենքի ցածր բարձրության վրա թռիչք է կատարել ԱՄՆ-ի Կապիտոլիումի, Պենտագոնի, Կենտրոնական հետախուզական վարչության շենքի եւ Էնդյուս ռազմակայանի վրայով՝ Բաց երկնքի քաղաքականության պայմանագրի շրջանակներում:
Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 431-ի, զոհվել է 20 մարդ: Այդ մասին հայտնել են տեղի իշանությունները:
Պենտագոնը պատրաստել է հատուկ պլան, որը նախատեսում է կանխիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի տարածքում հրթիռների մեկնահրապարակներին:
Ի պատասխան միգրանտների անօրինական ներթափանցման՝ Ավստրիայի ոստիկաններն ու զինվորականները ուժեղացնում են երկրի արևելյան և հարավային սահմանների հսկողությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Կլիմայագետներն ամփոփել են 2016 թվականի արդյունքները Երկրի կլիմայի համար. այն գերազանցել է հերթական ռեկորդը, մոլորակի միջին տարեկան ջերմաստիճանը 0,77 աստիճանով բարձր է եղել 1961-1990 թվականների նորմայից:
Հայ համայնքը, որի թիվը հասնում է մոտ 100 հազարի՝ Գլենդելի բնակչության կեսը և «Ամերիկանայի» գնորդների մեծ մասը, պետք է վերջապես իմանա, թե ինչն է ստիպում «Ամերիկանայի» ղեկավարներին բազմիցս դեմ լինել Հայոց ցեղասպանության հրապարակմանը: Լինելով խելացի գործարարներ, նրանք պետք է գիտակցեն, որ հակաարդյունավետ է թշնամանալ իրենց հաճախորդների մեծամասնությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական դիրք գրավելով:
«Իրանը չի ուզում դառնալ ՄԽ անդամ։ Նա համանախագահող երկրների ձևաչափի վերաբերյալ է մշտապես հայտարարում, որ հայտնում է իր աջակցությունը»։
ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին 81 տարեկան հասակում վախճանվել է դերասան, երգիչ եւ երաժիշտ Գլեն Քեմփբելը:
«Թուրքական տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու հանգամանքը բացառվում է, քանի որ այնտեղ ռելիեֆային և սեյսմիկ առումով բարդ գոտի է»։
Բուենոս Այրեսում 89 տարեկան հասակում վախճանվել է Նիդեռլանդների Մաքսիմա թագուհու հայրը՝ Խորխե Սորեգիետան:
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը աշխատանքից ազատել է ճարտարագետ Ջեյմս Դամորին՝ սկբունքորեն անընդունելի առաջարկի, ինչպես նաև վտանգավոր կարծրատիպեր սերմանելու փորձ իրականացնելու համար:
Վաշինգտոնում կայացել է «Արքան եւ ես» մյուզիքլի նորացված բեմադրության պրեմիերային ցուցադրությունը: 1
Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: