Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագիրը Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, իհարկե, ընթացող բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։ Բայց դա միակ վիճելի հարցը չէ, կան նաև այլ հարցեր, որոնց թվում՝ միջուկային ծրագիրը և տարածաշրջանային իրավիճակն ընդհանուր առմամբ»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Ալ-Անսարին ընդգծել է, որ Դոհայի դիրքորոշումն անփոփոխ է և կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ապահովել անարգել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որն ունի միջազգայինի կարգավիճակ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները Կատարում միջնորդների հետ կքննարկեն տարածաշրջանային դոսյեները, ամերիկյան և իրանական պատվիրակությունների ուղղակի շփումներ չեն նախատեսվում, հայտարարել է ալ-Անսարին։

«ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Դոհա ընթանում է միջնորդների հետ հանդիպումների շրջանակում՝ տարածաշրջանում տարբեր դոսյեներ քննարկելու համար։ Նրանց թվում, իհարկե, Իրանի հետ բանակցությունները, Լիբանանում տիրող իրավիճակը և այլ հարցեր են»,- ասել է դիվանագետը։

Պատասխանելով ամերիկյան և իրանական ներկայացուցիչների հնարավոր ուղղակի շփումների մասին հարցին՝ նա ընդգծել է, որ առաջիկա օրերին կողմերի միջև ուղղակի շփումներ չեն կանխատեսվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930