«Նորդուզ-Մեղրի» անցակետը համատեղ օգտագործելու մասին օրենքն ուժի մեջ է մտել

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը (شورای نگهبان) ուսումնասիրել է Իրանի Մեջլիսում վերջերս հաստատված «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասը համատեղ օգտագործելու մասին» օրինագիծը և հայտարարել, որ այն չի հակասում ԻԻՀ սահմանադրությանը:

Իրանի սահմանադրության համաձայն՝ Մեջլիսի կողմից ընդունված բոլոր որոշումները պետք է հանձնվեն Սահմանադրության պահապան խորհրդի քննարկմանը։ Պահապան խորհուրդը պարտավոր է փաստաթուղթը ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում քննության առնել այն և որոշել դրա համապատասխանությունը իսլամի նորմերին և Սահմանադրությանը։

Դրանում հակասություն նկատելու դեպքում Պահապան խորհուրդն այն վերադարձնում է Մեջլիսի վերանայմանը։ Հակասություն չլինելու դեպքում որոշումը օրենքի ուժ է ստանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031