Բաժիններ՝

Մեդվեդեւը նշել է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության գերակայությունները

2018 թվականին Եվրասիական տնտեսական միությունում ՌԴ-ի նախագահության գերակայությունները կդառնան ներդրումային կլիման, աջակցությունը արտահանմանը եւ միջազգային փոխգործակցությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Աստանայում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Նախագահության շրջանակներում պլանավորվում է ուշադրություն դարձնել ինչպես ընթացիկ թեմաներին, ներառյալ տխրահռչակ բացառումներն ու սահմանափակումները, ինչպես նաեւ ապագայի ռազմավարական խնդիրներին այպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ աջակցությունը արտահանմանը, ներդրումային կլիման, աշխատանքային ստանդարտները, ինովացիոն օրակարգը, փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ»,-ընդգծել է նա:

ԼԴ նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել է, որ Միության նախագահությունը ՌԴ-ին կանցնի 2018 թվականին: Նա արձանագրել է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ-ում արդեն զգալի աշխատանք է կատարված նորմատիվային-իրավական ոլորտում: Մեդվեդեւը նաեւ խնդրել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը 2017 թվականի հոկտեմբերի 30-ից տեղափոխել հոկտեմբերի 24 կամ 25, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս