Թրամփի նախկին մեկնաբանությունները Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի հասցեին ստեղծել էին մի կողմից պատրանք, որ կողմերը կարող են համագործակցել, մյուս կողմից մտահոգության առիթ էին դարձել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում:
Պեկինն անգործության չի մատնվի, եթե Վաշինգտոնը միակողմանի կարգով որեւիցե առեւտրական սահմանափակում մտցնի մտավոր սեփականության պաշտպանության պատրվակով: Չինաստանի առեւտրի նախարարությունն այսպես է արձագանքել իր առեւտրական քաղաքականության հետաքննություն սկսելուն, որը նախաձեռնել են ԱՄՆ-ում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է ժամանակավորապես հետաձգել բանավեճը Ղրիմի կարգավիճակի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Դոնբասում հրադադարի հասնելու վրա:
Օգոստոսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը պաշտոնապես ստանձնեց Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ղրիմում լորի ձվի չափով կարկուտը (20 միլիմետրից ավելի տրամագծով) ավելի քան 1,1 հազար հեկտար մրգատու ծառերի տնկարկներ է վնասել:
Օգոստոսի 15-ին ուղեւորների տարհանում է իրականացվել Լոնդոնի մետրոյի «Հոլբոռն» կայարանում այն բանից հետո, երբ այնտեղ ծխի քուլաներ են հայտնվել:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը չի մասնակցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության 16-ամյակի միջոցառմանը:
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից 3 տարի հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով Եվրոպայում ահաբեկչություն էր իրականացրել:
Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ:
Սարսափները, որոնք մարդկանց բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այլեւս երբեք չպետք է կրկնվեն:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:
Կորեական թերակղզու ճգնաժամի խորացումը կարող հանգեցնել համաշխարհային մասշտաբի կոլապսի:
Մեծ Բրիտանիան Եվրամիությանը «ժամանակավոր մաքսային միություն» կառաջարկի Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միջազգային հանրակցությանը կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար օգտագործել խաղաղ, այլ ոչ թե ռազմական միջոցներ, որն, իր հերթին, պետք է ձեռնպահ մնա սադրիչ գործողություններից։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 14-ին հայտարարել է, որ որոշել է զորավարժություններ անցկացնել ամբողջ երկրի տարածքում, ինչի մասին հայտնել է EFE գործակալությունը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նաագահ Դոնալդ Թրամփը գտնում են, որ այժմ ամենից կարեւորը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման կանխումն է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել հարված հասցնելու ցանկացած պահի այն դեպքում, եթե ինքը նման որոշում ընդունի:
Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլյասում, փռված է հարյուր հազարավոր կենդանի ծաղիկներից հյուսված գորգ:
Տվյալները տեսանելի դարձնելու մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել է իր ստեղծած տեսահոլովակը, որտեղ գնահատվում է միջուկային պատերազմից զոհերի թիվը:
Մուտքի մոտ հյուրերին ստուգել է անվտանգության ծառայությունը: Եղիսաբեթ Երկրորդն ինքը այդ ժամանակ գտնվում էր Բալմորալում՝ Շոտլանդիայի թագավորական նստավայրում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մտադիր է չորս տարի հետո հրաժարվել գահից, երբ լրանա իր 95 տարին:
Սաուդյան իշխանությունները Բաղդադին խնդրել են որպես միջնորդ հանդես գալ էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ:
Թուրքիայի Աղրը նահանգում օգոստոսի 14-ին ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:
Ամբրոլաուրիի շրջանում լեռնային զանգվածի սողանքի հետևանքով երեք գյուղերի կապն արտաքին աշխարհի հետ կտրվել է:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, ներկայացրել է Աթաթուրքի ստորագրության ստեղծման պատմությունը՝ օգտվելով Հակոբի որդու՝ Տիգրան Չերչիյանի հուշերից:
Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա շաբաթներին երկու երկրների միջև առկա տնտեսական սահմանափակումների շուրջ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնելու:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Դուարթի քաղաքում վախճանվել է ամերիկացի դերասան եւ սցենարիստ Ջոզեֆ Բոլոնիան:
Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղի` Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 13-ին նշվել է Աստվածամոր վերափոխման տոնն ու խաղողօրհնեքը:
Թուրքիայում արևային վահանակներ արտադրող գործարան է կառուցվելու: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haber7» լրատվական կայքը, նախագիծն իրականացվելու է հարավկորեական «Hanwha Q CELLS Co» ընկերության հետ համագործակցության շրջանակներում: