
ԶԼՄ-ներն իմացել են ԱՄՆ-ում ռուս դիվանագետների տեղաշարժումը սահմանափակելու պլանների մասին

ԱՄՆ-ը կարող է երկրի տարածքում աշխատող կրտսեր եւ միջին օղակի ռուս դիվանագետների տեղաշարժման շառավիղը 25 մղոնից (40 կիլոմետր) սահմանափակել մինչեւ 10-15 մղոն: Օգոստոսի 14-ին այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իրազեկ դիվանագիտական աղբյուրներ։
Նաեւ Վաշինգտոնը ծրագրում է ռուս դիվանագետներին պարտավորեցնել երեք աշխատանքային օր առաջ Պետդեպարտամենտին ծանուցել թույլատրվածը գերազանցող հեռավորությամբ մեկնելու պլանների մասին: Այս շրջանակները, հրատարակության զրուցակցի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից քննարկվում են որպես ավելի հիվանդագին պատասխան Մոսկվային, քան չորս հյուպատոսություններից մեկի փակումը:
Օգոստոսի 11-ին «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, գրել է, որ Մոսկվայի գործողություններին, որը պահանջել է կրճատել Ռուսաստանում ԱՄՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների հաստիքակազմը, պատասխան կարող է դառնալ ԱՄՆ-ում Ռուսաստանի չորս գլխավոր հյուպատոսություններից մեկի փակումը: