ԶԼՄ-ներն իմացել են Թոնի Բլերի և ԱՄԷ-ի գաղտնի կապերի մասին
Մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման քառյակի խաղաղության հատուկ դեսպանորդի պաշտոնում նախկին վարչապետ Թոնի Բլերի աշխատանքը գաղտնի ֆինանսավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից, որը նրան վարձել էր նաեւ որպես խորհրդատու:
Այդ մասին գրել է Telegraph թերթը՝ վկայակոչելով իր ձեռք բերած էլեկտրոնային նամակները:
Հրատարակության տվյալներով՝ ԱՄԷ-ն գաղտնի ֆինանսավորել է Լոնդոնում Բլերի գրասենյակը, նա նաեւ «կոնսուլտացիոն ծառայությունների համար միլիոններով հոնորարներ է ստացել» պետությունից եւ Աբու Դաբիի սուվերեն հիմնադրամից:
Բացի դրանից, նշվում է, որ Ֆորին օֆիսից բարձրաստիճան պաշտոնյայի ծառայությունները, որն այն ժամանակ կատարում էր Բլերի շտաբի պետի պարտականությունները, նույնպես օգտագործվում էին մասնավոր խորհրդատվության հետ կապված առաջադրանքների համար:
Ինչպես նշել է հրատարակությունը, նման տեղեկատվության բացահայտումը կարող է լուրջ հարցեր առաջացնել Բլերի մասնավոր գործունեության եւ դեսպանորդի պաշտոնում նրա աշխատանքի միջեւ շահերի պոտենցիալ բախման պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: