Եմենում մարդասիրական աղետ է հասունանում, որը խորանում է նրանով, որ հակամարտության կողմերը խոչընդոտում են բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ այդկերպ բողոքելով Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի վարչապետական պաշտոնի դեմ, հայտնում է BBC-ն:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ ու մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը երեկ կնքվել է Դոհայում Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի երեք երկրների միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրապետական գործարարը հավելել է, որ ԱՄՆ-ի սահմաններն սկսել են նմանվել «շվեյցարական պանրին»:
Ֆրանսիայում խորհրդարանի թույլտվությամբ երկրում երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը ևս 3 ամսով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել մինչև 10 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն:
Անհայտ անձինք զենքից կրակել են ռուսական «Մի-8» ուղղաթիռի ուղղությամբ, երբ այն վայրէջք է փորձել կատարել Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանում, հայտնում է Lenta.ru-ն:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բացարձակ բեսպրեդել» է անվանել Անկարայի գործողությունները թուրք-սիրիական սահմանին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին:
Ամերիկյան Exxon South Caspian Limited նավթագազային ընկերությունը, որը ընդգրկված է Exxon Corporation-ի կազմում, հայտարարել է Ադրբեջանում իր մասնաճյուղի փակման մասին, գրում է ադրբեջանական Vergilər թերթը:
Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ ամիսներ շարունակ թուրքական ուժային կառույցները գործողություններ են իրականացնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ, նոր բախման հետևանքով երեք թուրք զինվոր է վիրավորվել:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակում, հայտնում է BFM-TV հեռուստաալիքը:
Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել ստիպել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի կառավարությանը հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործողությունները պետք չէ համարել մրցակցության դրսևորում երկու երկրների ղեկավարների միջև:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի լավ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել «շուտ, քան ուշ»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մերկելի կուսակցության ներկայացուցչին:
Մինսկ-Աշխաբադ չվերթ իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով, հայտնում է LifeNews-ը:
Դասղտանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է արդեն չորսի՝ գիշերը մահացել է ևս մեկ տուժած՝ 60-ամյա Գուլիմատ Ռաբադանովան, հայտնում է LifeNews-ը:
«Դա ծանր աշխատանք է, ու դրա իմաստն այն չէ, որ ասես այն, ինչ դուր կգա մարդկանց ու անես այն, ինչ կօգնի պետք եղած օրը հայտնվել նորությունների թողարկումներում»,- նշել է ԱՄՆ գործող նախագահը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետություններն անհանգստացած են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծումների կապակցությամբ եւ պայմանավորվել են համոզել Անկարային՝ հարգել միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է փետրվարին ԱԽ-ն նախագահող վենեսուելացի դիվանագետ Ռաֆայել Ռամիրեսը՝ ամփոփելով Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցության արդյունքները:
Այժմ, երբ Միացյալ Նահանգների երկու հիմնական կուսակցություններն սկսել են նախնական ընտրություններ անցկացնել՝ այս տարի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ներկայացուցիչներին որոշելու համար, ամերիկահայերը փորձում են կողմնորոշվել, թե ութ թեկնածուներից ում քվե տան:
Փետրվարի 15-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքն որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագրով Անվտանգության Խորհրդի բաց քննարկմանը։
Այն պահին, երբ միջազգային ընտանիքը սկսել էր թվականով խոսել Սիրիայում զինադադար հաստատելու մասին, Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վրա քրդական կենտրոնների դեմ իրականացված հարձակումները մագլցողականության նոր աստիճանաչափ արձանագրեցին:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահի բացակայությունը չի՞ նույնացվի արդյոք ՌԴ նախագահի բացակայության հետ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը պատասխանեց, որ ցանկության դեպքում կարող է նույնացվել, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որից ելնելով՝ աջակցություն է հայտնում ռուսական նախաձեռնություններին։
Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Վրաստանի հեռավոր Պանկիսի կիրճում իսլամական արմատականացման վրա կենտրոնանալը կարող է շեղել ուշադրությունը երկրի այլ հատվածներում առկա ծայրահեղական սպառնալիքներից:
Իրաքի զինվորականները հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, որտեղ թաղված են վերջերս կառավարական ուժերի կողմից ԴԱԻՇ-ից ազատագրված Ռամադի քաղաքի տասնյակ բնակիչներ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Անբար նահանգում Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին ու գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական ներկայացնել «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար»: Այս մասին Twitter-ում գրել է Պորոշենկոյի մամլու քարտուղար Սվյատոսլավ Զեգոլկոն, տեղեկացնում է TASS-ը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է ադմինիստրացիայի նոր ապարատի աշխատավարձերի փաստաթղթերը: Համաձայն դրա՝ բարձրացել են ադմինիստրացիայի աշխատակիցների աշխատավարձերը, հայտնում է dumskaya.net-ը:
«Մենք պետք է ցուցադրենք, որ ինտեգրումը գործում է, ու դա հավելյալ խթան է ինտեգրման գործընթացների համար: Ու, իհարկե, ձեր աջակցությունն անխոս կօգնի ձեզ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ նրա համար, որ Դուք ասացիք, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական, սա անկասկած կօգնի բազմաթիվ հարցեր լուծել, որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրինակ, «Կուդին» թեյը լյարդը մաքրող լավագույն միջոցներից մեկն է, կամ, ասենք, աղեստամոքսային համակարգի մաքրման համար խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել «Պուերե» սև թեյը:
«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկան Ուկրաինայի կառավարության ճակատատագրի վճռման օրը զարմացրել է քաղաքական գործիչներին ու լրագրողներին իր իմիջի փոփոխությամբ՝ արձակելով երկար հյուսքը: Նրա այդ քայլը դրական արձագանքների է արժանացել սոցցանցերում, գրում է RIA Novosti-ն: