10 տարում դեպի Մերձավոր արևելքի երկրներ սպառազինությունների արտահանումն ավելացել է 61%-ով, ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի զեկույցում (SIPRI), հայտնում է BBC-ն:
Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, ի վերջո, կփլուզվի, սակայն 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի, ենթադրաբար, նախկին կազմով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սիրիայի երկու ահաբեկչությունների զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Ընդհանուր առմամբ՝ Դամասկոսում սպանվել է 87 մարդ, Հոմսում՝ 59, հայտնում է Euronews-ը: Երկու քաղաքներն էլ վերահսկվում են կառավարական զորքերի կողմից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը՝ փետրվարի 23-ին, կայցելի Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ ԱՄԷ-ն կարող է փոխարինել Թուրքիային Ռուսաստան բանջարեղենների ու մրգերի մատակարարման հարցում, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Սիրիայում Սաուդյան Արաբիայի հետ ցամաքային գործողություն սկսելու մասին հարցը ներկայում օրակարգում չէ, գրում է The Daily Star-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները հետագայում ևս կշարունակեն այցելել Թուրքիա, հայտնում է Reuters-ը:
Տրամվայների երթեւեկությունը, որոնց շահագործումն ԱՄՆ-ի մայքարաքաղում դադարեցվել էր ավելի քան կես դար առաջ, այս շաբաթ վերկսկսվի Վաշինգտոնում: Ինչպես հայտարարել են տեղական իշխանությունները, առաջիկա շաբաթ օրը բացվում է ուղեւորների կանոնավոր փոխադրումը վաշինգտոնյան տրամվայի առաջին եւ առայժմ միակ «ճյուղով», որի երկարությունը կազմում Է շուրջ 3,5 կիլոմետր:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերն ուժեղացրել է ճնշումը ԵՄ երկրների վրա՝ ընդգծելով, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման նախընտելի սցենարի իրագործման համար մնացել է ընդամենը 2 շաբաթ, հակառակ դեպքում հարկավոր կլինի ձեռնարկել այլ «եվրոպական միջոցառումներ»:
ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մնում են աշխարհում սպառազինությունների բոլոր հիմնական տեսակների խոշորագույն արտահանողները, ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցում, հայտնում է BBC-ն:
2016թ. հունվարին Ադրբեջանը ներկրել է 68 356,38 հազար դոլարի պարենամթերք, ինչը 8,44%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:
Եվրամիության երկրների համար միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում առաջնային է Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունը, ARD հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանային ծառայության զորամասերից մեկում ոչ մարտական իրադրությունում սպանվել է զինվոր Սանան Մեհթիզադեն:
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել միակ մայրուղին, որով իրականացվում է Հալեպ շրջանում սիրիական զորքերի մատակարարումը, հայտնում է Al Masdar-ը:
Հաստատվել են Բելառուսի մտադրությունները՝ այսուհետ ևս զարգացնել բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ, ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- հավելել է նա:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համաձայն չէ երկրի գործող իշխանությունների այն փաստարկների հետ, թե Վրաստանի տնտեսական խնդիրները պայմանավորված են արտաքին գործոններով: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Լվովում այս գիշեր անհայտ անձինք այրել են ռուսական «Սբերբանկի» մասնաճյուղերից մեկը: Այս մասին հայտնում է ZIK-ը: Հրդեհը ծագել է Ֆրանկոյի փողոցի գրասենյակներից մեկում:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարի աթոռը չի համապատասխանում իր հավակնությունների մակարդակին, հայտնում է ուկրաինական 112.ua-ն՝ հղում կատարելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աշխարհի բոլոր ղեկավարներին ցուցաբերել խիզախություն ու այս տարի ոչ մի մահապատիժ չիրականացնել, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է այն մասին, որ ինքն ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համաձայնեցրել են Սիրիայում զինադադարի հաստատման պայմանների մասին նախնական համաձայնագիրը, որը կարող է ուժի մեջ մտնել մոտ օրերս, հայտնում է BBC-ն:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում պայթյունների հետևանքով սպանվել է ավելի քան 140 մարդ, հայտնում է BBC-ն: Վիրավորների հստակ թիվ դեռ չի նշվում, սակայն տուժածների թիվը կարող է հարյուրների հասնել:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն: Այս մասին Փայլանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով բոլորին մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ռուսաստանի պետական սահմանի դաղստանյան հատվածի «Յարագ-Կազմալյար» անցակետում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» վարչության Դաղստանի հանրապետության պետական տեսուչներն արգելել են Ադրբեջանից ներկրված 22 տ կաղինի մուտքը երկիր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոսսելխոզնադզորը»:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ա
«Մեծ վեճ է գնում Գերմանիայում և Եվրոպայում, որ ի վիճակի չեն այդքան փախստական ընդունելու, և սա չափից շատ է, խնդիրներ կան: Մերկելը գնացել էր Բրյուսել, որպեսզի այս առնչությամբ ԵՄ անդամ երկրների հետ քննարկումներ վարի, ռազմավարություններ համաձայնեցնի, որպեսզի փախստականների որոշ տոկոսին ընդունեն, իսկ մյուս մասին՝ ոչ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ճակատագրին վերաբերող քննարկման ընդմիջման ժամանակ որոշել է ֆասթֆուդ ուտել:
Եվրամիությունը հանդես է եկել պահանջով՝ Սիրիայում ստեղծել անվտանգության գոտի՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Հայտարարությունն արվել է ԵՄ երկրների ղեկավարների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի արդյունքում, հայտնում է Deutsche Welle-ն:
Կինն օձի գլուխը տարել է խանութ ու ստացել է 30 տարա պահածոյի դիմաց վճարած ողջ գումարը:
Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամպի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «միասնական դեմք»-ը պայթեցրել է համացանցը: Imgur կայքում լուսանկարը հավաքել է գրեթե 1,2 մլն դիտում, իսկ Reddit կայքում օգտատերերը թողել են ավելի քան 560 մեկնաբանություն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը որոշում է կայացրել երկրի` Եվրոպական Միության կազմում մնալու հարցը հանրաքվեի դնել հունիսի 23-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանին կառաջարկի հանրաքվեն կազմակերպել հունիսի 23–ն: