
Ամերիկացի գեներալը բանակցություններ է վարում Հարավային Կորեայում. Kyodo

ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, որը գտնվում է Հարավային Կորեայում, հանդիպում է ունեցել այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի, ինչպես նաեւ հրամանատարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ:
Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Բանակցությունների ոչ մի մանրամասնություն չի նշվում: Հանդիպումից քիչ առաջ հարավկորեական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կողմերը պատրաստվում են կոնսուլտացիաներ անցկացնել ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային սպառնալիքը զսպելու թեմայի շուրջ:
Ինչպես սպասվում է, օրվա ընթացքում Դանֆորդը կուղեւորվի Չինաստան: Մինչ այդ պլանավորված է նրա հանդիպումը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Ավելի վաղ ամերիկացի գենեէ, որ Վաշինգտոնը հնարավորություններ ունի ուժ կիրառելու ԿԺԴՀ-ի նկատմամբ, սակայն ներկա փուլում մտադիր է Փենյանի վրա ներգործել դիվանագիտական ճանապարհով, ինչպես նաեւ տնտեսական միջոցների օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: