Հիվանդանոցից հայտնել են, որ չեն կարող մեկնաբանել իրավիճակը, սակայն Մալայզիայի կառավարության մի աղբյուր ավելի վաղ AFP-ին հաստատել էր սուլթանի հոսպիտալացման մասին լուրը։
Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված դիվանագիտական հանձնարարականը, որն ուղարկվել է արտասահմանում ԱՄՆ դեսպանատներ։
Covid-19 համաճարակից հետո և ամերիկյան գործարանների փակման հետևանքով ԱՄՆ-ն ավելացրել է զենքի ներմուծումը արտասահմանից: Այս առումով առաջատարը Թուրքիան է, որը սկսյալ 2021 թվականից հանդիսանում է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 21.1 տոկոս անկում, իսկ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ՝ 10.5 տոկոս։
Եվրամիությունը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ առևտրային պատերազմի սրման ֆոնին։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։
Շվեյցարիայում անցկացվող «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին հույս է ներշնչում, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգային է մնում:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը։
Չորեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկու Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի իրավապահ մարմինները կուժեղացնեն օդային տարածքի հսկողությունը, կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, դիտահորերի կափարիչները կփակվեն և երթևեկությունը կսահմանափակվի։ Այդ մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։
«Պուտինը կրակի հետ է խաղում»,- այս մասին գրառում է կատարել Թրամփը իր սոցիալական ցանցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը չորեքշաբթի՝ մայիսի 28-ին, կմասնակցեն Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: Դրա մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Լաչինում կբացեն միջազգային օդանավակայանի ստատուս ստացած ադրբեջանական օդանավակայան:
Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի համար առանց մաքսատուրքի անցնելու հարցը փակ է և սպառված։ Այդ մասին հայտնել է Եգիպտոսի փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնի Մահմուդը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին ամիսներին Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման գործընթաց է սկսել, շարունակում է կոշտ հայտարարություններ անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական պրոյեկտի վերաբերյալ՝ նույնպիսի կոշտ գնահատականներ ակնկալելով պաշտոնական Երևանից։
Ադրբեջանը կարող է տարեկան 250-300 միլիոն դոլար ստանալ Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից՝ իր տարածքով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով (ՄՏՄ) ապրանքների տարանցման շնորհիվ։
Կանադացի մի տղամարդ դատապարտվել է գրեթե երկու տարվա ազատազրկման Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի «Մռնչացող առյուծը» լուսանկարը գողանալու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA) մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է վերադարձնել Վրաստանը իր ազդեցության գոտի: Գործակալությունը նշում է, որ կառավարությունը՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավորությամբ, ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Գործնականում միայն ՀՀ իշխանությունն ու Ադրբեջանն են քարոզում, որ Արցախի որևէ ինստիտուցիոնալ գործունեություն սուվերենության խախտում է։ Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահը փաստացիորեն ստանձնում է այն նարատիվը, ըստ որի՝ Արցախի ինքնակառավարման ցանկացած փորձ դիտարկվում է որպես սադրանք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։
Գործակալությունը հավելել է, որ անհրաժեշտ բժշկական պարագաները չափազանց սակավ են՝ շեշտելով անհապաղ օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Ֆիդանը, իր հերթին, ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ապահովում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն՝ շնորհիվ երկարամյա հարաբերությունների։
Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջում է ՀՀ Սահամանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Ուկրաինան ստացել է նիդեռլանդական F-16-երի առաջին խմբաքանակը 2024 թվականի հոկտեմբերին, որին հաջորդել է երկրորդ մատակարարումը 2025 թվականի փետրվարին:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին բանակցությունները կայացել են մայիսի 16-ին Ստամբուլում։
ՀՀ դատախազությունը հրաժարվել է Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից
Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ շաբաթվա վերջին պլանավորվում է նրա այցը Կիև։
Սա կօգնի անդամ պետություններին զարգացնել իրենց պաշտպանական կարողությունները ընդհանուր գնումների միջոցով
«Երկու երկրների ղեկավարների երկխոսությունը կենտրոնական, ուղղորդիչ դեր է խաղում երկկողմ կապերի ողջ համալիրի առաջխաղացման գործում
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։