«Մենք կունենանք երեք կարևոր նախագիծ». Թուրքիայի փոխնախագահը՝ այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն այցելել է Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ մասնակցելու 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիժատակի համար կազմակերպված միջացառմանը։ Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձել է, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ ermenihaber.am-՝ Յըլմազը մասնավորապես նշել է.
«Այս շրջանում մենք կունենանք երեք կարևոր նախագիծ․ Կենտրոնական Ասիայի հետ կապ ապահովող «Զանգեզուրի միջանցքը», Իրաքի միջոցով դեպի Պարսից ծոց կապող «Զարգացման ճանապարհ» նախագիծը և բեռնափոխադրումների մեծ թողունակություն ունեցող Հիջազի երկաթուղին։ Այս նախագծերը կփոխեն տարածաշրջանի դիմագիծը»։
