ՀՀ-ի զբոսաշրջության կոմիտեի նախագահը հանդիպել է «Turkish Airlines» ավիաընկերության ներկայացուցիչների հետ

2026 թվականի փետրվարի 4-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Թուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ավիաընկերության ներկայացուցիչները ներկայացրել են 2026 թվականի մարտի 11-ից նախատեսվող Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկայում նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները։

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել թիրախային շուկաների և վիճակագրության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մարքեթինգի և խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս