Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը կանչվել է ԱԳՆ՝ Էփշտեյնի գործի պատճառով. լրատվամիջոցներ
Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ պատասխանելու սեռական շահագործման մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ հարցերին, հաղորդում է BFMTV-ն։
«Ժակ Լանգը ստիպված կլինի Արտաքին գործերի նախարարությանը բացատրել Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերը։ Վարչապետի խնդրանքով մշակույթի նախկին նախարարը և Արաբական աշխարհի ինստիտուտի ներկայիս ղեկավարը կկանչվի Արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություն տալու համար»,- նշվում է հոդվածում։
Ինչպես նշում է Figaro թերթը, 86-ամյա Լանգի անունը Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերում հիշատակվում է 673 անգամ։ Լանգն ինքը հերքում է, որ տեղյակ է եղել ֆինանսիստի հանցավոր գործունեության մասին և հայտարարել է, որ չի մտադիրվում հրաժարական տալ Արաբական աշխարհի ինստիտուտի ղեկավարի պաշտոնից՝ չնայած դրա վերաբերյալ բազմաթիվ կոչերին։
