Պուտինի վարկանիշը ռուսների շրջանում փոխվել է
Վլադիմիր Պուտինի աշխատանքը Ռուսաստանի նախագահի պաշտոնում հավանության է արժանացել ռուս քաղաքացիների 80 տոկոսի կողմից, ինչը 1 տոկոսային կետով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Տվյալները հրապարակվել են Հանրային կարծիքի հիմնադրամի կայքում։
Հարցվածների 9 տոկոսը հակառակ կարծիքն ունի Պուտինի գործունեության վերաբերյալ, իսկ ևս 11 տոկոսը ձեռնպահ է մնացել:
Ռուսաստանցիների վստահությունը նախագահի նկատմամբ մնացել է անփոփոխ՝ 77 տոկոս։ Տասներկու տոկոսը չի վստահում պետության ղեկավարին, իսկ ևս 10 տոկոսը ձեռնպահ է մնացել:
