Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել ԱՄՆ ազգային արխիվի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից
ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից․ գրում է Reuters գործակալությունը։
Անցյալ տարի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատեց այն ժամանակվա ԱՄՆ արխիվագետ Քոլին Շոգանին և Ռուբիոյին նշանակեց արխիվների ղեկավարի պաշտոնակատար, ինչը նրա բազմաթիվ պաշտոններից մեկն էր վարչակազմում։
Ռուբիոն հրաժարական է տվել Ազգային արխիվի աշխատանքից՝ «Դաշնային թափուր աշխատատեղերի բարեփոխումների մասին» օրենքի համաձայն, որը սահմանափակում է Սենատի հաստատած պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների ծառայության ժամկետը։
