Բաժիններ՝

Ճապոնիայում կայանալիք ընտրություններից առաջ Թրամփն իր աջակցությունն է հայտնել երկրի «երկաթե լեդիին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Ճապոնիայում կայանալիք համազգային ընտրություններից առաջ իր «լիակատար հավանությունն» է հայտնել վարչապետ Սանաե Տակաիչիին՝ հավելելով, որ անհամբեր սպասում է նրան Սպիտակ տանը հաջորդ ամիս հյուրընկալելուն․ գրում է Reuters գործակալությունը։ 

Հարցումների համաձայն՝ Ճապոնիայի առաջին կին վարչապետը, որն ասել է, որ ոգեշնչվում է Մեծ Բրիտանիայի «երկաթե լեդիից»՝ Մարգարետ Թետչերից, ընտրություններում կգրանցի ամուր հաղթանակ։

Հարցումները ցույց են տալիս, որ Տակաիչիի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը և նրան սատարող Ճապոնիայի նորարարական կուսակցությունը, կարող են խորհրդարանի 465 տեղանոց ստորին պալատում ստանալ մոտ 300 տեղ, ինչը զգալիորեն ավելին է, քան նրանց ներկայիս վերահսկած չնչին մեծամասնությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Տակաիչին լուծարել էր Խորհրդարանի ստորին պալատը՝ փետրվարի 8-ին նշանակելով արտահերթ ընտրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս