ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, ԵՄ-ն չի կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ գերարժեքված նավթ ստանալու համար. Օկամպո
Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ գերարժեքված նավթ ստանալու համար»,-գրել է Օկամպոն:
