ՆԱՏՕ-ն յուրացրել է Բալթիկ ծովը
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն լիակատար վերահսկողություն է ձեռք բերել Բալթիկ ծովի նկատմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելուց հետո: Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը նշանակում է Բալթիկ ծովի դիրքորոշման հստակ փոփոխություն, որը ցանկության դեպքում կարող է փակվել ցանկացած պահի: Այս ծովը, որը նախկինում ՆԱՏՕ-ի լիակատար վերահսկողության տակ չէր, այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ»,- նշել է ռազմական պաշտոնյան։
Մանդոնը, սակայն, ընդգծել է, որ այս փաստը, ենթադրաբար, «վատ լուր» է ռուսական կողմի համար։
