Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները
Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իրանական պատվիրակության ղեկավարն արտգործնախարար Արաղչին է, ԱՄՆ կողմից մասնակցում են Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին, ԱՄՆ-ի հետ Օմանում սպասվող բանակցություններից առաջ, X-ում գրառում էր արել։
«Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունները լավ հիշելով։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։
Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք»,- նշել է նա։
