Նորվեգիան վախենում է Արկտիկայում ՌԴ-ի հետախուզական գործողություններից

Ռուսաստանը, իբր, կընդլայնի իր հետախուզական գործողությունները Նորվեգիայում՝ ավելի ու ավելի կենտրոնանալով երկրի Արկտիկական տարածքի և Շպիցբերգեն կղզեխմբի վրա։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի ներքին անվտանգության ծառայությունը՝ PST-ն, հաղորդում է Reuters-ը։

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական հետախուզական ծառայությունները 2026 թվականին կընդլայնեն իրենց գործունեությունը Նորվեգիայում՝ շարունակելով կենտրոնանալ դաշնակիցների ռազմական թիրախների և զորավարժությունների, Նորվեգիայի կողմից Ուկրաինային աջակցության և Վերին Հյուսիսում և Արկտիկական տարածաշրջանում գործողությունների վրա»,- նշել է PST-ն տարեկան սպառնալիքների գնահատման զեկույցում։

PST-ն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի հսկողությունը Նորվեգիայի ափամերձ գծի երկայնքով և կքարտեզագրի երկրի կարևորագույն ենթակառուցվածքները՝ օգտագործելով քաղաքացիական նավակներ։

Տեսանյութեր

Լրահոս