Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունն իրականում ահաբեկչական գործողություն է եղել:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստաթղթեր է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար։
Դորտմունդի ոստիկանությունը չի հաստատել, որ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»«Մոնակո» հանդիպումից առաջ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ հնչած պայթյունն ահաբեկչություն է:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) պետություններում։
Գերմանիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին փոխադրող ավտոբուսի վրա կատարված հարձակման հետեւում կանգնած են իսլամիստները:
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի բողոքը` ուժի մեջ պահելով նրան ազատազրկելու մասին որոշումը:
Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն ՋեյլսԿրտսերը, որը հայտնի է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել է 71 տարեկան հասակում:
Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային Սուդանում մարդու իրավունքներին:
Ֆիլիպինների բանակը հայտարարել է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններին:
Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում:
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են:
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը։
Չինաստանը կոչ է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄ-Նի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չեն զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի պլանավորում «մտնել» Սիրիա, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ հրաման տվեց հրթիռահարված հասցնել Սիրիայի ռազմակայանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:
«Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Կիրակի օրվա Չիկագոյից Լուիսվիլ թռիչքի համար նախատեսվածից շատ ավելի ավիատոմսեր էր վաճառվել, ուստի ավիաընկերությունը խնդրել էր կամավոր մի քանի ուղևորների մեկնել այլ թռիչքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքական կառավարությունը մեկ դար անց էլ ժխտում է ցեղասպանության փաստը, և դրա մասին ֆիլմերը մեծ դիմադրության են հանդիպում: Ֆիլմում նկարահանված աստղերից Քրիսթիան Բեյլը նույնիսկ չի բացառել, որ կլինի «հակահարված»:
Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում:
«Սիրիան այն օջախն է, որտեղ Թրամփը կարող է ինքնահաստատվել և որոշակի խնդիրներ լուծել, իսկ այս տարածաշրջանը, առավել ևս՝ ԼՂ հակամարտությունը, շատ փոքր խնդիր է, այստեղ ամերիկյան կողմին կառուցողականությունն ավելի ձեռնտու է, քան հակառակ քաղաքականությունը»:
Պատանի արքայազն Ջորջը կկատարի հարսանեկան պաժի, իսկ նրա քույրը՝ արքայադուստր Շառլոտան, հարսնացուի ընկերուհու դերը իրենց մորաքրոջ՝ Փիփա Միդլթոնի, Քեմբրիջի դքսուհու հարազատ քրոջ հարսանիքին:
«ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։ Եթե խոսենք ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ապա Սպիտակ տանը հաշվի են առել այն փաստը, որ 2017թ. փետրվարյան սրումից հետո բանակցային գործընթացն ըստ էության կախվել է օդում։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ պետք է անել սրանից հետո, և դա ձեռնտու է ԱՄՆ-ին»։