Բաժիններ՝

Իռլանդիայի կառավարությունն օրինագծեր է հրապարակել ի դեպս առանց գործարքի Brexit-ի

Իռլանդիայի կառավարությունը փետրվարի 22-ին հրապարակել է օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կոչված են պաշտպանելու երկրի տնտեսությունը եւ սոցիալական ոլորտն առանց գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում («կոշտ» Brexit): Կառավարական կայքում հրապարակված «Օմնիբուս» վերտառությամբ փաստաթուղթը ներառում է 15 օրինագիծ։

«Դա ինը նախարարությունների աշխատանքի արդյունքն է»,- ճեպազրույցի ընթացքում ճշտել է Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սայմոն Քոուվենին: «Մեր ջանքերն այսօր առաջվա պես կենտրոնացած են Եվրամիության հետ փոխգործակցության վրա, որպեսզի Brexit-ի շուրջը համաձայնությունը կայանա, սակայն մինչեւ (Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի) դուրս գալը մնացել է 35 օր»,- հավելել է նա: «Չհամաձայնեցված Brexit-ը պարտություն կլիներ բոլորի՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Իռլանդիայի համար: Մենք պարտավոր ենք խույս տալ այդ սցենարից»,- ամփոփել է փոխվարչապետը:

Հրապարակված փաստաթղթի ներածականում նշված է, որ սույն օրենքները «կոչված են պաշտպանելու իռլանդացի քաղաքացիներին, նրանց աշխատատեղերը, երաշխավորելու կղզու տարածքում սոցիալական ոլորտի բոլոր ծառայություններից անընդհատ օգտվելու հնարավորությունը»:

Կառավարության նախատեսած միջոցառումներն առաջին հերթին վերաբերում են Հյուսիսային Իռլանդիայի հետ (որը մարտի 29-ին ԵՄ-ից դուրս է գալիս Միացյալ Թագավորության կազմում) հետ սահմանով քաղաքացների, ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժման ազատ ռեժիմի պահպանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս