Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵԱՀԿ կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ արված հայտարարություններին, կոչ է արել կազմակերպությանը «չափը ճանաչել»:
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի գործով նոր ձերբակալություններ են կատարվել:
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ «ահաբեկչության դեմ պայքարում» ավելի լավ գործընկեր լինի:
WikiLeaks-ի կայքը Vault 7 վերնագրով հրապարակել է այն գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի արտահանձնումը Գերմանիային:
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը մեծ պարտություն է համարել ներկայիս Եվրամիությունը:
Ադրբեջանի իշխանությունները տարբեր միջոցներով հետևողականորեն արգելափակում են երկրի անկախ մամուլի գործունեությունը:
«Իհարկե, դա չի նշանակում, որ այսօրվանից Մոլդովան դառնում է ԵԱՏՄ-ի անդամ, բայց դա մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալ կազմակերպության աշխատանքի սկզբունքների մասին, նոր հնարավորություններ է բացում մեր տնտեսական գործակալների համար»,-գրել է Դոդոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ԱՄՆ-ի կողմից ապրիլի 13-ին գերհզոր ռումբի կիրառումն «Իսլամական պետության» զինյալների դեմ՝ դա համարելով ինքնիշխանության խախտում եւ երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ։
«Ադրբեջանն ապրիլյան լարվածությունից հետո կորցրել է ռազմավարական հանկարծակիության գործոնը, որը բավականին կարևոր դեր պետք է խաղար և խաղաց մեկ տարի առաջ»:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առնչությամբ:
ԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն ո րոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:
Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 14-ին Բիշքեկում կայացած գագաթնաժողովի ընթացքում չի ստորագրվել, այն լրացուցիչ մշակման կարիք ունի:
ՌԴ նախագահը նաև նշեց, որ զգալի աճը ձեռնտու է ինչպես Միության գործընկերներին, այնպես էլ ռուսական սպառողներին: 2016 թվականին Ռուսաստան է եկել Միության համախառն մատակարարումների ավելի քան 62 տոկոսը:
ԱՄՆ նախագահը վճռականություն է ցուցաբերում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններն իրատեսական հիմքերի վրա դնելու ոլորտում: Հետևելով ամերիկյան վերլուծական դաշտի որոշ մեկնաբանություններին, մենք տեսնում ենք, որ այնտեղ կարծիքներ կան, թե կարմիր գծեր գծելով՝ Թրամփը կարող է ավելի լուրջ խոսակցության արդյունավետ դաշտ ստեղծել՝ մի շարք հարցերի շուրջ հասնելով լուրջ փոխզիջումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին Մոսկվան ու Վաշինգտոնը կարծես չեն փորձում գնալ լուրջ առճակատման։
Հայաստանն առաջիկայում ևս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երևույթների հետևանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաև Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել է Սարգսյանը:
Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որ պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պաճառով չի կայանա:
Աֆղանստանում Միացյալ Նահանգերի կողմից ոչ միջուկային ամենահզոր ռումբերից մեկի կիրառմամբ այդ երկրում ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 36 զինյալներ:
Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել այդ կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնեւի դիմումին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն:
Շիաների էլ Ֆուա եւ Քեֆրայա գյուղերի բնակիչներով ավտոբուսների շարասյունն ապրիլի 14-ի առավոտյան ժամանել է Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր) Ռաշիդին արվարձան:
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել են հինգ անձի։
Բիշքեկում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի նախագահները:
Հան Սոն Ռյոլն ասել է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմպեոն WikiLeaksն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական ոչ պետական հետախուզական ծառայություն է համարել, որի վրա ազդեցություն են գործում «հակաժողովրդավարական» պետությունները, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, տեղեկացնում է BBCին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2017 թվականից մինչ օրս Թուրքիայի օդանավակայաններում արգելվել է Գերմանիայի 100 քաղաքացու մուտքը: