
ԱՄՆ-ը 200 մարդուց բաղկացած խաղաղապահ զորակազմ կթողնի Սիրիայում

ԱՄՆ-ը մտադիր է 200 ամերիկացի զինծառայողներից բաղկացած «ոչ մեծ խաղաղապահ զորակազմ» թողնել Սիրիայում՝ այդ երկրից իր զորքերի դուրսբերումից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Մոտավորապես 200 մարդուց բաղկացած ոչ մեծ խաղաղապահ զորակազմն ինչ-որ ժամանակ կմնա Սիրիայում»,- գործակալությունը մեջբերել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրբսբերումն սկսելու որոշման մասին: Ներկայում Սիրիայում է գտնվում ԱՄՆ-ի երկու հազարանոց զորակազմը: Սկզբնապես ենթադրվում էր, որ Վաշինգտոնը զորքերը դուրս կբերի 60-100 օրվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: