Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի իրավաբան Ամալ Քլունին Անգլիայի Բերկշիր շրջանում իրենց տան վերանորոգման պատճառով հարևաններին հասցրած անհարմարությունների դիմաց նրանց վճարել են ընդհանուր արժողությամբ 47 հազար ֆունտ ստերլինգի փոխհատուցում:
Լոնդոնում 2001 թվականից մինչ օրս 500-ից ավելի տարբեր դավանանքների քրիստոնյա եկեղեցիներ վերածվել են սեփական տների, իսկ որոշ դեպքերում հենց դրանց տեղում մզկիթներ են կառուցվել:
Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր դեր է խաղում ամերիկյան գլոբալ ռազմավարությունում, քանի որ աշխարհագրական առումով մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, ինչպես նաև Կենտրոնական Ասիային, որտեղ աստիճանաբար ամրապնդվում և հզորանում է ԱՄՆ-ի գլոբալ մրցակից Չինաստանը:
Ծխող կանայք առավել մեծ թիվ են կազմում ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ թույլ սեռի 13-17 մլն ներկայացուցչուհիներ կանոնավոր կերպով կամ պարբերաբար ծխախոտ են օգտագործում:
Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարածքում կայացել են հրամանատարամարտավարական ուսումնավարժանքներ, որոնք նպատակ ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անվտանգություն ապահովել:
Ֆրանսիայի երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարը` կապված Սիրիայում ԱՄՆ հասցրած հարցվածի հետ:
Դոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46ամյա բնակիչ` Էդուարդ Շարապովին:
Թունիսի դատարանը դատապարտել է բրիտանացի դիջեյ Dax J-ին մեկ տարվա ազատազրկման` իր ռեմիքսներում մուսուլմանների աղոթքի կոչեր հնչեցնելու համար:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Սիրիայում իրավիճակի փոփոխության պատճառով չեղյալ է համարել այցը Ռուսաստան, որը պետք է տեղի ունենար ապրիլի 10-ին:
Ստոկհոլմում ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել է 11-ամյա մի աղջիկ, ով այդպես էլ տուն չի վերադարձել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում:
Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Բաքվում հանրահավաք է իրականացնում` ընդդեմ կաշառակերության և հանուն քաղբանտարկյալների ազատության:
Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
Սիրիական ռազմաօդային ուժերն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել են թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյի երկու կայարաններում` «Ելիզարովսկայա»ում և «Ուլիցա Դիբենկո»ում պայթյունավտանգ իրեր չեն հայտնաբերվել:
Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն:
Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտները պաշտպանված են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերով:
Հարավային Կորեայի դատախազության քննիչները ապրիլի 8-ին կրկին հարցաքննել են երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հյեին, ով ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալին ներգրավվածություն ունենալու մեղադրանքով:
Տիբեթում գրանցվել է թռչնի գրիպ H7N9 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:
Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում գտնվող պետական և ոչ պետական կառույցների վրա գտնվող դրոշները խոնարհվել են` ի հիշատակ ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Թուրքիայում իրավապահ մարմինների կողմից տարվող «ահաբեկչության դեմ պայքարում» վերջին վեց ամսվա ընթացքում ձերբակալվել է 14 հազար 684 մարդ:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրիլի 8-ին փակվել է մետրոյի ևս մեկ կայարան` «Ելիզարովսկայա»-ն:
Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»ը ֆիլմին:
Դիվանագիտական հռետորաբանությունից դուրս պետք է նկատի ունենալ, որ սա քաղաքական ուղերձ է, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհին` Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստր Արաբելա Քուշները չինարեն երգ է կատարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար, երբ վերջինս այցով գտնվում էր Ֆլորիդա նահանգում:
Ստոկհոլմի ոստիկանությունը, ուսումնասիրելով քաղաքի կենտրոնում մարդկանց վրա քշած բեռնատարը, հայտնաբերել է պայթուցիկ պարունակող պայուսակ:
«Այսօր ես հրամայել եմ թիրախավորված ռազմական հարված հասցնել Սիրիայում այն ռազմաբազզայի դեմ, որտեղից իրագործվել էր քիմիական հարձակումը: Միացյալ Նահանգների շահերից է բխում մահաբեր քիմիական զենքերի կիրառումն ու տարածումը կանգնեցնելը»,- հայտարարել է նախագահ Թրամփը: