Բաժիններ՝

ՌԴ Դաշնային ժողովին Պուտինի ուղերձը հեռուստավարկանիշի անկում է արձանագրել

Փետրվարի 20-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին ժողովրդականության ցուցանիշով ամենացածրն է եղել վերջին հինգ տարվա ընթացքում: Այն դիտել է մոսկվացիների 5,9 տոկոսը կամ 0,87 միլիոն մարդ: Այդ մասին գրել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Mediascope-ի նախնական տվյալները:

Պուտինի ուղերձն այս տարի մեկուկես ժամ ցուցադրվել Է հինգ ալիքների՝ «Առաջին»-ի, «Ռոսիա 1»-ի, «Ռոսիա 24»-ի, «Մոսկվա 24»-ի եւ «360»-ի ուղիղ եթերում:

Ինչպես նշված է, այդ ցուցանիշը գտնվում է 2013 թվականի մակարդակում՝ նախքան Ուկրաինայի հակամարտությունը եւ Ղրիմի միացումը ՌԴ-ին: Այն ժամանակ ուղերձով հետաքրքրվել էր Մոսկվայի բնակիչների 5,2 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս