
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը ներկայացրել է քաղբանտարկյալների նոր ցուցակը

Ադրբեջանում գործող քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Աշխատանքային խմբի կողմից փետրվարի 20-ին հրապարակված նոր ցուցակի համաձայն` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 127-ի:
Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում են շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները:
Ադրբեջանն այսօր մի երկիր է, որտեղ իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչեւ բանտապահ, «պատվի» եւ «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը: