Բաժիններ՝

Ուկրաինայի հակամարտության կարգավորումը մնում է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը. գլխավոր քարտուղար

Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ուկրաինայի հակամարտության կարգավորումը մնում է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը: ԵԱՀԿ-ն շարունակում է օժանդակել ապաէսկալացմանը տեղերում եւ պաշտպանում է հակամարտությունից խաղաղ դուրս գալուն ուղղված ջանքերը»,- ասել է Գրեմինգերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը փետրվարի 21-22-ին անցկացվում է Վիեննայում:

Նա նշել է, որ անհանգստացած է կողմերի միջեւ աճող անվստահությունից, որն սպառնալիքի տակ է դնում Մինսկի համաձայնությունների իրականացումը, որոնք «շարունակում են մնալ խաղաղության տանող՝ այսօրվա դրությամբ լավագույն եւ փաստորեն միակ ճանապարհը»:

«Ազովի ծովի եւ Կերչի նեղուցի շուրջ տիրող լարվածությունը խորապես անհանգստացնում է մեզ»,-հավելել է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս